23 02 2022

Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում․ Թաթոյան



Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում սահմանում զորքերի հայելային հետքաշումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սա բոլորիս անվտանգությանը վերաբերող հարց է։ Ոչ մեկ իրավունք չունի այստեղ թաքնվել հարցի գաղտնի լինելու կամ քաղաքական գործընթացների ներքո։ Ասե՞լ եք հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում էդ ձեր դիրքորոշումը։ Դե հրապարակեք ուրեմն։ Դա այնքան անորոշ կոնցեպցիա է, կամ ինչի էր պետք Ադրբեջանի իշխանությունների բերանը դնել էդ բառը։ Դա խաղուպա՞ր է։ Ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ են խաղում։ Ճիշտը մեր կողմն է, մենք ոնց կարող ենք թողնել, որ դա դուրս գա մեր ձեռքի տակից », - ասաց Թաթոյանը։

Թաթոյանն իր խոսքում նշեց, որ չպետք է մոռանանք, որ չի ավարտվել ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը և քանի կան այս իշխանությունները, չի ավարտվելու, քանի որ դա իրենց համար քաղաքական կյանքի աղբյուր է՝ իրենց իշխանությունը պահպաելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ