22 02 2022

Եվրոպան շարունակում է լռել, երկակի ստանդարտներին պետք է վերջ տրվի. Աննա Գրիգորյան



Ադրբեջանը գտնում է, որ խնդիրը պետք է լուծվի զինված ուժերի կիրառմամբ, նրանք որոշել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել ուժով: Դա դեմ է միջազգային նորմերին, պատերազմը չլուծեց կոնֆլիկտը, այն ինչպես առաջ, հիմա էլ կա: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Շատ դժվար է խոսել Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսության մասին, ինչպես պետք է դրա վրա հույս դնել, երբ հայ ռազմագերիները շարունակում են մնալ Ադրբեջանում և ենթարկվել ստորացման: Ինչպես կարող ենք խոսել խաղաղ գործընթացի մասին, երբ ամեն օր մենք տեսնում ենք քսենոֆոբիայի դրսևորումներ Ադրբեջանի կողմից: Եվրոպան շարունակում է պահպանել լռություն, այս պարագայում ավելի դժվար է խնդիրը լուծել, խոսել կարմիր գծերի և ընդհանուր արժեքների մասին: Կրկնակի ստանդարտները պետք է մերժվեն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ