09 02 2022

Դեմագոգիային և հանրությանը մոլորեցնելու արվեստին տիրապետողը՝ Սիսակ Գաբրելյան

Դեմագոգիային և հանրությանը մոլորեցնելու արվեստին տիրապետողը՝ Սիսակ Գաբրելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մոլորեցնում է հանրությանը: Այս մասին փետրվարի 9-ին ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Ես իմ խոսքում հստակ ասացի, որ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի առնչությամբ բազմաթիվ առաջարկություններ եմ արել, որոնք ընդունվել են, սակայն իմ եւ մեր հիմնական մտահոգությունը վերաբերել է կառավարման նոր մոդելին, որը չի ընդունվել, մտահոգությունները չեն փարատվել: Դա մեր բարոյական, քաղաքական և արժեքային իրավունքն է ընդունել կամ չընդունել այս նախագիծը: Երկրորդ, նույն Սիսակ Գաբրիելյանը ոչ բարոյական, ոչ քաղաքական, ոչ էլ իրավական հենք չունի որոշելու, թե ես, որպես պատգամավոր, իմ ռեսուրսներն ինչպես եմ օգտագործում:

Եվ մի քիչ էլ մարդկային դաշտից, պարոն Գաբրիելյան, երբ մեր հանձնաժողովի արտահերթ նիստ գումարեցինք երկուշաբթի եւ ես դաս ունեի, ես ձեզ ասացի՝ գնում եմ դասի, կարելի էր մի քիչ մարդկայնորեն, ջենթլմենական հարաբերությամբ մանրախնդրությունը չբերել այս ամբիոն», - կոչ արեց ընդդիմադիր պատգամավորը», - ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ՔՊ պատգամավորը մեղադրել էր Լիլիթ Գալստյանին, որ նա բացակայում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից:

Նշենք, որ մինչ օրս ԱԺ հանրակրության, մշակույթի, գիտության և Սփյուռքի գլխամասային հանձնաժողովը 9 նիստ է գումարել, որոնց բոլորին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ