08 02 2022

Ոչ ոք ոչ մեկին չի ուզում տուգանել նույնիսկ 1000 դրամով․ Արսեն Թորոսյան



Այս նախագիծը անվտանգ ճանապարհային երևեկություն ունենալու մասին է, ուրիշ ոչ մի բանի։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Այն գործիքները, որոնք կառավարությունը, պետական կառավարման մարմիններն օգտագործում են ճանապարհային երթևեկությունը կազմակիերպելու համար, տուգանելու, բալեր հանելու, վարորդական իրավունքից զրկելու համար չեն, այդ ամենը կանխարգելելու համար են։ Հարգելի հայրենակիցներ, ոչ ոք ոչ մեկին չի ուզում տուգանել նույնիսկ 1000 դրամով ղեկին ծխելու կամ ամրագոտին չկապելու համար, ոչ ոք ոչ մեկին չի ուզում տուգանել կարմիր լույսի տակով անցնելու համար։ Մենք ուզում ենք, որ ես, մեր մնացած վարորդները հարգեն, պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ