Կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետ նշանակելուց առաջ չգիտեր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար։ Ինչո՞ւ է բացահայտումից հետո էլ Ռազմիկ Պետրոսյանը շարունակում պաշտոնավարել։ Այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը անդրադառնալով Yerevan.Today-ի հրապարակմանը ըստ որի ապացուցվում է, որ Արագածոտնի մարզպետը կեղծ դիպլոմով է նշանակվել։
Ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ ըստ ընթացակարգերի փաստաթղթերը ներկայցվել են կառավարության համապատասխան վարչություն, որը պարտավոր չէ ստուգել որևէ բուհի լիցենզիայի ժամկետները։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը