26 11 2021

Պարոն վարչապետն ասել ա՝ ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու․ Սյունիքի մարզպետ



Մենք կոտորվել ենք, որովհետև միասնական չենք, որ գաղտնիության ռեժիմը չենք պահպանում։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Գաղտնիության ռեժիմը պետք է պահպանենք, որ մեր առաջնագծի զինվորը, սպան լավ բան լսի, լավ բան կատարի։ Եթե մենք էստեղից ասում ենք այս հողը տալիս ենք, ուրիշ բան ենք մեկնաբանում, զինվորը կոտրվում է»,-ասում է Պողոսյանը։ 

Դիտարկմանը, որ Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանը հայտարարել է, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իր մտահոգություններն ավելի են մեծացել, մարզպետն արձագանքեց. «Կարոյին էնքան զենք-զինամթերք ունի, որ եթե իր պարտականությունը կատարի, մենք ամեն ինչով պատրաստ կլինենք: Այս պահին ես կարող են գնահատել իրենք պատրա՞ստ են, թե ոչ, իրենց պատրաստականությունը որպես Սյունիքի «Երկրապահի» նախագահ և որպես Սյունիքի մարզպետ: Խոսքը մի բան է, իրական պատրաստ լինելն ուրիշ բան: Էնքան խոսել են սուտ-մուտ, եկեք մեր աչքով տեսնենք՝ ինչի՞ են պատրաստ, ո՞ւմ հետ են համագործակցում: Դա ամենօրյա աշխատանք է, գործով պետք է պատրաստ լինեն»,-ասաց նա:

Անդրադառնալով Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքներից զորքերը հետ քաշելու հրամանի շուրջ քննարկումներին․ «Ոչ մեկն էլ չի ուզեցել հետ քաշվի։ Երբ պարոն վարչապետը եկել է Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը։ Հետո մեկ-մեկ անցել ենք նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար», - ասաց Պողոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ