02 11 2021

Փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում արդարադատության փոխնախարարն ու խորհրդականը. Ռոբերտ Հայրապետյան

Փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում արդարադատության փոխնախարարն ու խորհրդականը. Ռոբերտ Հայրապետյան

Դիտեցի դատավոր Զարուհի Նախշքարյանի պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության տեսագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նա, մսնավորապես, նշել է. «Ապշեցուցիչ անպատրաստության և փառահեղ անգիտության մաստեր կլասս էին ցուցադրում Արդարադատության նախարարի տեղակալն ու խորհրդականը, ովքեր այն աստիճան տեղեկացված չէին, որ անգամ սեփական միջնորդությունը կմկմոցով էին ընթերցում։ Ու էս մարդիկ ներկայացնում են պետություն․ այսօր, այո, ԲԴԽ-ում, բայց վաղը կարող են միջազգային ասպարեզներում հանդես գալ։

Դատավոր Նախշքարյանը, Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանն ուղղակի հիմնահատակ քանդեցին այդ միջնորդությունը, քարը քարին չթողնելով։

Հա, ի դեպ, պետության համար այդքան էլ շահեկան չէ ունենալ փոխնախարար, ով լիազորվում է պետական մարմնում ներկայացուցչություն իրականացնել ջուր լցնելու նպատակով»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։ ՀՀ արդարադատության նախարարությունը վարույթ է հարուցվել՝ Փաշինյանների փաստաբան Գևորգ Գյոզալյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։

Երեկ կայացած նսիտի ժամանակ դատավորի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը Բարձրագույն դատական խԽորհրդին միջնորդել է գործի վարույթը կարճել: Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ