25 10 2021

Վաղարշակ Հակոբյանը 20 րոպե խոսեց ոչինչի ու ամեն ինչի մասին. ևս մեկ չստացված հարցազրույց



Իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը չգիտի, թե  որ տարածքներն է նկատի ունեցել Նիոլ Փաշինյանը, երբ այսօրվա իր խորհրդարանական ելույթում հայտարարել է՝ «Հայաստանը  նոր տարածքներ նվաճելու մտադրություն չունի»: Այսօր նա 4 անգամ շրջանցեց Yerevan.Today-ի հարցը՝ զանազան լուծումներով, միայն թե պատասխան չհնչեցնի։ Իսկ ի՞նչի մասին է ստորագրվելիք աստաթուղթը՝ Իլհամ Աիևի հետ, դարձյալ չգիտեր, բայցևայնպես՝ հպարտորեն հայտարարեց, թե ողջ քայլականների թիմը սատարում է Նիկոլ Փաշինյանին՝ անկախ ամեն ինչից:

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն առհասարակ չգիտի շատ բաներ, և որպեսզի թաքցնի իր քաղաքական թիմում անտեղյակ լինելը՝ քողարկում էր իր անտեղյակությունը լրագրողի հարցերին որակավորումներ տալու միջոցով:

Հիշեցնենք, նոյեմբերի 9-ին Կրեմլում ստորագրվելիք մի նոր վտանգավոր ակտի մասին է արտահոսք արել Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի ղեկավարած «Ալիք Մեդիան», որը, ըստ հրապարակումների, սնվում է արևմուտքի փողերով: «Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու»,-այս լուրն առաջինը հայտնել էր «Ալիք Մեդիան»՝ վկայակոչելով,  իր դիվանագիտական վստահելի աղբյուրներին: Ըստ հրապարակման՝ այդ փաստաթղթերը գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:

Ընդ որում, 1-ին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: ՀԻշեցնենք, Ռուսաստանի Գլխավոր շտաբում առկա  այդ քարտեզների մասին  2 օր առաջ «Վալդայ» ակումբի քննարկման ժամանակ, հիշատակել էր հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Իսկ 2-րդ փաստաթուղթը, որի շուրջ, ըստ մամուլի, վերջնական պայմանավորվածության են հանգել հայ-ռուս-ադրբեջանական փոխվարչապետերի մակարդակով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն է վերաբերում:  Մասնավորապես՝ ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներով:

Ի դեպ, օրերս, Արցախի բռնազավթված տարածքներ հերթական այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահն ասել էր, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Բաքուն հասնում է իր ուզածին և, թե սկզբում հայկական կողմը դիմադրում էր, բայց հիմա արդեն համաձայն է:

 Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ