27  07  2016

Տղաները ոչ-մեկին պատանդ չեն պահում. Ալեք Ենիգոմշյան

Տղաները ոչ-մեկին պատանդ չեն պահում. Ալեք Ենիգոմշյան

«Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հուլիսի 27-ին տեղի ունեցած  մամուլի ասուլիսում  «Հիմնադիր խորհրդարանի» անդամներներ Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը` «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացուցիչներ Կյուրեղյան եղբայրների հայրը  անդրադարձան այս գիշեր տեղի ունեցած իրադարձություններին, բանակցություններին և հետագա քայլերին:

Արմենակ Կյուրեղյանն ասաց, որ ամենկարևորն այն է, թե բոլոր այն հավաստիացումները, թե  իշխնությունները ամեն ինչ անում են, որպեսզի  անարյուն լուծեն այս հարցը, այդպես չեն, և նման գործողությունները կարծես միտումնավոր իրավիճակը սրելու համար են արվում:

Ըստ նրա, մյուս ապատեղեկատվությունն այն է, թե «Սասնա ծռերը» հրաժարվում են, որ օգնություն ցուցաբերվի իրենց վիրավոր անդամներին:

Նա պատմեց, թե երբ լուր է ստացել, որ կրակոցներ են հնչում անմիջապես գնացել է Սարի թաղ: Իր ականջներով լսել է և բնակիչները նույնպես  պատմել են, թե ինչպես են խմբի անդամները  օգնություն  խնդրում վիրավորի համար՝ ասելով, որ  վիրավոր կա, տարեք ինչ ուզում եք արեք: Նա ասաց, որ իրեն թվում է, թե  փորձ է արվում խաթարել «Սասնա ծռերի» բարոյական կերպարը:

Ալեք Ենիգոմշյանն էլ շարունակեց՝ ասելով,  որ ոստիկանության և ուժային կառույցների պահվածքը հարիր է քրեական հանցագործների ստոր և դավադիր գործելաձևին: Նա հայտնեց, որ Սասնա ծռերի տղաները, որոնք այնտեղ են, իսկ այնտեղ է մեծամասնությունը, ներկա դրությամբ ուրիշ վիրավորներ չունեն, բացի մինչ այս հայտնածներից: Կա մեկ վիրավոր նախկինից և մեկ թեթև վիրավոր գիշերվանից:

Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ խմբի անդամներն  ամբողջությամբ տիրապետում են իրավիճակին, և իրենց վճռականությունը մնում է նույնը: Նրա խոսքով, «Սասնա ծռերը» ներկա դրությամբ ունեն գործնական երկու պահանջ: Մեկը վերաբերում է բժշկակակն հերթափոխ սահմանելուն: Նրա վստահեցմամբ,  ներսում բժիշկ կա, սակայն  «Սասնա ծռերը» պատանդ չեն վերցրել: Նման բան բացարձակապես չկա: 

Իրենք պահանջում են փոխարինող խումբը գա և այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա: Երկրորդ՝ տղաները պահանջում են, որ պատգամավորները  պահանջ ներկայացնեն ուժային կառույցներին, որ  հանդիպեն «Սասնա ծռերի» անդամներին:

Անդրադառնալով բանակցություններին, Ալեք Ենիգոմշյանը կրկնեց, որ բանակցություններ, ըստ էության,չեն եղել, դրանք  իմիտացիոն բնույթ են կրել: Ժիրայր Սեֆիլյանը առաջին օրվանից իր մասնակցությունն է առաջարկել: Այդ առաջարկին պատասխանել են, որ նախ պետք է պատանդներին ազատ արձակեն նոր կխոսեն մնացածի մասին: Պատանդները բաց թողնվեցին, բայց այսօր չի խոսվում մնացածի մասին:

Անդրադառնալով հուլիսի 27-ի  իրադարձություններին, ասաց, որ իրենք նկատել են, որ սադրանքի մտադրություն կար և պարզել են, որ բացի այն ինչ տեղի ունեցավ գնդի ներսում, մտադրություն կար  ծեծ ու ջարդ հրահրել ժողովրդի շրջանում: Եվ պահի լրջությունը հաշվի առնելով, այնպես են արել, որ այդ մտադրությունը չիրագործվի: Ալեք Ենիգոմշայանն ասաց, որ  խմբի անդամներն արդեն 4-րդ օրն է՝ սնունդ, էլեկտրաէներգիա չունեն, 3 օր բժշկական օգնություն չեն ստացել:

Նա ասաց, որ տարածված ձայնագրությունը մոնտաժված է: Հովհաննես Հարությունը և Աշոտ Պետրոսյանը վիրավորվել էին:

Ըստ նրա, այս պահի դրությամբ հավաքի համար տեղի փոփոխության խնդիր չկա, հավաք անցկացնելու կոչը ուժի մեջ  և  հիմնվելով ժողովրդական բացարձակ աջակցությա վրա, իրենց գործելաձևը, մարտավարությունը պետք է անցնի երկրորդ փուլ: Քաղաքացիների հետ կորոշվի, թե նաև ինչ ուղղությամբ կտարվի պայքարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ