24 08 2021

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների աթոռներին փակցված է «քաղբանտարկյալ» գրությունը

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների աթոռներին փակցված է «քաղբանտարկյալ» գրությունը

Օգոստոսի 24-ին Ազգային ժողովը նիստ է անում, օրակարգում կառավարության գործունեության ծրագրի քննարկումն է։ Խորհրդարանում «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորների աթոռներին փակցված է «քաղբանտարկյալ» գրությունը:

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են, նրանք չեն կարողանում իրացնել իրենց պատգամավորի լիազորությունները: Նախօրեին վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել կալանավորել նաև պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին: «Հայաստան» դաշինքը արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ՝ կատարվածը որակելով որպես իշխանության ուղիղ ցուցում, իսկ ԱԺ նիստում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էլ պահանջել է ԱԺ ղեկավարությանը ապահովել անազատության մեջ գտնվող պատգամավորների գործունեության հնարավորությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ