02 08 2021

Ալեն Սիմոնյանի թեկնածությունը բոյկոտեցին ընդդիմադիրները և լքեցին դահլիճը



Խորհրդարանական ՝ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը՝ պահանջելով ապահովել ԱԺ նախագահի թեկնածուներ Մխիթար Զաքարյանի ու Արթուր Սարգսյանի ներկայությունը։

Հիշեցնենք, երկու ընդդիմադիր խմբակցությունները ԱԺ նախագահի պաշտոնի համար ներկայացրել էին առանց ԱԺ-ի համաձայնության կալանավորված Հայստան դաշինքից ընտրված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի թեկնածությունը, որոնք Սյունիքի համայնքապետեր էին ու հրաժարական էին տվել խորհրդարանական ընտրություններից հետո։

 Երկու թեկնածուների կենսագրական տվյալները ներկայացրեցին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները քարտուղարները, իսկ երբ հերթը հասավ իշխանական մեծամասնության առաջադրված Ալեն Սիմոնյանի թեկնածությանը՝ ընդդիմությունն ի նշան բողոքի լքեցին նիստերի դահլիճը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ