ԱԺ 8-րդ նստաշրջանի բացման առաջին ելույթները ըննդիմությանն էին, պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Սեյրան Օհանյանը առաջնահերթորեն բարձրացրին « Հայաստան» դաշինքով ընտրված, բայց կալանավորված երկու Սյունեցի համայնքապետերի հրատապ արձակման հարցը:
Ըդդիմադիրներն առաջարկեցին նրանց անմիջապես բերել խորհրդարան և սահմանադրության պահանջի համաձայն ապահովել նրանց ներկայությունն ԱԺ-ում, հայտարարեցին ընդդիմադիր պատգամավորները՝ հղում անելով մայր օրենքին:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանը պետք է ազատ արձակվեն՝ հիմք ընդունելով Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը Համաձայն Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության (պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ):
Սակայն ընդդիմության այս պահանջին բուռն արձագանքեց
ԱԺ իշխանական Իմ քայլը խմբակցության պատագամավոր Վլադիմիր Վարդանյանը, ով ի դեպ մասնագիտությամբ իրավաբան է:
«Խնդրում եմ հարգանքով վերաբերվել դատարանի որոշանը և ոչ թե միայն այն դեպքերում , երբ այն ձեզ է ձեռնտու կամ հաճելի: Սահմանադրության 96-րդ հոդվածը վերաբերում է պատգամավորի կալանավորման դեպքին՝ իր իազորություների ժամկետներում ոչ թե մինչև նրա մանդատ ստանալը:
Արարաքները որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած Սյունիքի հաամյանքապետերին դրանք տեղի են ունեցել մինչ մանդատներ ստանալը և որպես թեկնածու նրանց անձեռ մխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով, ուստի Ձեր հղում արած ուստի առաջարկեց այդ հարցը ոչ թե ԱԺ-ում քննարկել ՝այլև արդարադատության մարմնում՝ ընթացակարգերի համապատասխան»,-իր խոսքն ավարտեց Վլադիմիր Վարդանյանը և:
և համարեց որ ինքն իր ասելիքն ավարտել է ու առաջարկեց ընդդիմադիրներին թույլ տալ, որպեսզի ԱԺ-ն շարունակի իր բնականոն գործունեությունը
Իշխանական պատգամավորին կոշտ հակադարձեց «Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը՝ կասկածի տակ դնելով Վլադիմիր Վարդանյանի իրավաբանական գիտելիքները:
Արամ Վարդևանյանը զարմանք հայտնեց, որ մասնագիտությամբ իրավաբան իշխանական պատգամավորը կարծում է, թե կարող է մի դատավոր կամ մի դատախազ շրջանցել Սահմանադրությունը:
«Եթե նման մի նախադեպ ստեղծվում է, ապա հնարավոր է ՝ մի օր այստեղ նստած ձեզնից յուրաքանչյուրը չլինի ԱԺ նիստերի դահլիճում՝ առանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման, ուղղալի լինի կալանավորված : Ես ուզում եմ ֆիքսենք , որ մեր երկու գործընկերները ոչ թե բացակայում են , այլևս պատանդի կարգավիճակում են : Այդ մարդիկ ուղշզում են գալ ներկա գտնվել, իօնչպես և դուք, ու իրենց թույլ չեն տալիս դա անել, ոչ թե իրենց սեղանին դրված Սահմանադրությունը կարդալով, այլև տրորելով: Ու եթե կա ինչ որ մեկը, որ կարող է ասել՝ աԺ պատգամավորին կարող են լկալանավորել առանց ԱԺ համաձայնության ու կալանավորեն, թող ուղղակի իրավաբանությունից չխոսի»,-ասաց Վարդևանյանը՝ ըստ էության ակնարկն ուղղելով հենց Վլադիմիր Վարդանյանին:
Վլադիմիր Վարդանյանը վիրավորվեց գործընկերոջ ակնարկից և հորդորեց միմյանց գիտելիքները կասկածի տակ չառնել: Այդուհանդերձ պնդեց, որ լրիվ իրավաչափ է համարում Սյունիքի համայնքապետեր Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի կալանավորման փաստը՝ առանց ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու քվորումն ապահովող հիմքի և կոչ արեց վերադառնալ ընթացիկ հարցերին քննարկամը:
Ի դեպ, «Հայաստան» դաշինքի անդամները ԱԺ առաջին նիստին բոլոր պատգամավորները եկել են միևնույն շապիկով՝ կալանավորված 4 թեկնածուների պատկերով և նրանք ակցիա են իրականացնում հենց հիմա ԱԺ-ում, ինչի համար ԱԺ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, որպեսզի ընստ էության կարողանա կալանավորված ընդդիմադիր պատգամավորների թեման շրջանցել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը