17 06 2021

Այդ ո՞ր քաղաքակիրթ երկրում է ընդունված, որ վարչապետի թեկնածուն չագուչով շրջի փողոցներում․ Արմեն Ռուստամյան



«Մենք դուրս ենք եկել ընտրապայքարի՝ ներկայացնելով մեր օբյեկտիվ գնահատակը՝ հիմնված մասնագիտական վերլուծությունների վրա, թե ինչ խորը փոսի մեջ է հայտնվել մեր երկիրը»,- Սևան քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։ 

«Մենք ներկայացրել ենք մեր ծրագրերը, լուծումները, որոնք, վստահ եմ, մեր երկիրը կդնեն զարգացման հունի մեջ։ Մյուս կողմը չագուչն առել-ընկել է փողոցները և ընտրապայքարը վեր է ածել խուժան կռվի։ Մարդն ինքն իրեն բացահայտում է, թե՝ ինչի համար նրան պետք է մերժել։

Զարմանալի է, որ միջազգային կառույցները մինչև հիմա լուռ են։ Մի ուրիշ ժամանակ արդեն հազար տեղից ձայները կբարձրացնեին։ Այդ ո՞ր քաղաքակիրթ երկրում է ընդունված, որ վարչապետի թեկնածուն չագուչով շրջի փողոցներում»,- նշեց Արմեն Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ