09 06 2021

Մենք ունենք մի առաջնորդ, որ Նիկոլի հակապատկերն է․ Ռոբերտ Քոչարյանն արել է այն ամենը, ինչ խոստացել է․ Արմեն Ռուստամյան



«Հայաստան» դաշինքը մասնակցում է այս ընտրություններին մեկ կարևոր առաքելությամբ՝ մենք եկել ենք մեր ժողովրդին հաղթանակ բերելու, մեր ժողովրդի մեջքն ուղղելու և նորից պարգևելու հաղթանակի բերկրանքը։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

Նա նշեց, որ դաշինքում այն մարդիկ են, ովքեր այդ հաղթանակի ղադրը գիտեն, դրան հասնելու ձևերն ու եղանակները գիտեն, և, որքան էլ դժվար լինի, միասնական լինելու պարագայում ցանկացած դժվարության հնարավոր է հաղթահարել։ «Մենք անպայման ունենալու ենք այդ հաղթանակի բերկրանքը, բայց պետք է հասկանանք, որ դա չի կարող լինել պարտված մարդու ղեկավարությամբ։ Մենք պետք է ազատենք մեր երկիրը նիկոլական իշխանությունից։ Դա ոչ միայն Նիկոլն է, այլ՝ նիկոլիզմն ընդհանրապես։

Մենք ունենք մի առաջնորդ, որ Նիկոլի հակապատկերն է։ Նիկոլն ինչ ասել է՝ չի արել, իսկ Ռոբերտ Քոչարյանն ինչ ասել է՝ արել է։ Նիկոլը պարտվել է, իսկ Ռոբերտ Քոչարյանը հաղթել։ Նա եթե ինչ-որ բանից խոսում է, ոչ թե Նիկոլի պես օդ է տատանում, այլ արդեն իր գլխում դրա լուծումներն ունի։ Այս վստահությամբ ենք ասում՝ ընտրե՛ք ազատ ու արդար ապրելու ձեր ապագան, ընտրե՛ք «Հայաստան» դաշինքը։  Իմ կոչն է բոլոր ընտրողներին՝ «Վռնդի՛ր Նիկոլին, փրկի՛ր երկիրը»», - հայտարարեց Ռուստամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ