09 06 2021

Նման ձևի մարդիկ արձագանքում են իրենց գահավիժող վարկանիշին․ Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի մասին



«Այս նախընտրական քարոզչությունն այնպես ինչպես վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ, և դա պարզ է, քանի որ մենք գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ։ Նա այդպես էլ երեք տարիների ընթացքում չդարձավ քաղաքական դեմք։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

«Մենք գործ ունենք, ցավոք սրտի, սոցիոպատիկ երևույթների հետ և առավել ևս նման ձևի մարդիկ արձագանքում են իրենց գահավիժող վարկանիշին»,- նշեց Հարությունյանն, այնուհետև ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ որևէ հայտարարություն անելիս ավելի շատ հարցեր է բարձացնում, որից հետո բռնության կոչեր է հնչեցնում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ