03 06 2021

Ռոբերտ Քոչարյանին տեսել եմ պատերազմի ժամանակ, նա կամային տեսակ է. Սամվել Թադևոսյան



Թուրքը եկել մտել է մեր սահմանը, զինվոր է տանում, զինվոր է սպանում, երկրի տերերը անտարբեր են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

Նշենք, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը, որի կազմում ընդգրկված է նաև Սամվել Թադևոսյանը, հայտարարել է «Հայաստան» դաշիքին սատարելու մասին:

«Երկիրը գտնվում է ահավոր վատ վիճակում, ոչ արոտավայրեր կան, ոչ տնտեսություն կա, հիմա ավելի քան երբևէ խիզախելու ժամանակն է, ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր շուրջ կազմավորված դաշինքը այդ սխրանքին գնալու է, հակառակ դեպքում մենք կկորցնենք մեր երկիրը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ