02 06 2021

Մեր երկրում անտերություն է, քաոս․ հունիսի 20-ին պետք է վերջ դնենք այս մղձավանջին․ Սաղաթելյան



«Հայաստան» դաշինքը ամփոփեց նախորդ շաբաթվա քաղաքական իրադարձությունները։

Իր խոսքում ՀՅԴ ԳՄ  ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը որոշ դիտարկումներ արեց․

«Ընտրություններին մասնակցող դերկատար ուժերից շատերը հայտարարեցին, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում  չեն պատրաստվում համագործակցել այս կապիտուլյանտ իշխանությունների հետ։ Սա ենթադրում է, որ այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս և հնարավորություն չունի։ Այս առումով շատ կարևոր արձանագրում  էր։ Երկրորդը՝ դաշինքների և ընտրություններին մասնակցող ուժերի բանավեճին է վերաբերվում։ Այստեղ կարևոր արաձանագրում տեղի ունեցավ, որ մի քանի դաշինքների առաջին համարներ շատ հստակ հայատարեցին, որ չեն պատրաստվում դավաճանի հետ բանավիճել։ Հայաստան դաշիքնը  ևս շատ հստակ ասել է, որ դավաճանի հետ որևէ քննարկելու բանավիճելու հարց չունեն։ Մենք ունենք մեկ օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ