28 05 2021

Մենք ի վիճակի ենք Ղարաբաղյան հարցի կարգավորման բարենպաստ լուծումներ գտնել․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպումից․

«Այն, ինչ կատարվեց հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, էապես փոխեց այն, թե ինչ ենք հասկանում բարենպաստ բառի տակ։ Եթե մեկ տարի առաջ խոսեինք բանակցությունների մասին, բարենպաստը բոլորովին այլ իմաստ կունենար։ Այսօր խոսքը գնում է նրա մասին, որ փրկենք այն, ինչ մնացել է։ Ես վստահ եմ, որ այս պահի համար մենք ի վիճակի ենք Ղարաբաղյան հարցի կարգավորման բարենպաստ լուծումներ գտնել։ Վստահ եմ նաև, որ այս իշխանությունը դա չի կարող անել, որովհետև նրանք են հասցրել ներկայիս իրավիճակին։ Պետք է փորձենք հետ բերել հարցը ազգերի ինքնորոշման իրավունքի դաշտ։ Այսօր, ըստ էության, հարցը քննարկում են տարածքային ամբողջականության դաշտում։ Ներկայումս առաջ տարվող դեմարկացիայի հարցը և սահմաններին կատարվողը տանում է նրան, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ հետո Բաքուն կասի, որ Ղարաբաղի հարցը իր երկրի ներքին հարցն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ