27 05 2021

Փաշինյանն ասում է, որ գերիների հարցը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով



Գեղարքունիքի սահմանային հատվածից հայ զինծառայողները ոչ թե գերեվարվել են, այլ առևանգվել ՀՀ տարածքից։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վերչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներն իրականացնելիս են եղել ականապատման աշխատանքներ։

«Ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն արվել են` զուգորդվելով հատուկ զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն` դա արվել է ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ նշաններ են տեղադրվել տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ