23 04 2021

Պատասխանատվությունից փախնող իշխանությունն օր առաջ պետք է զրկվի այդ իշխանությունից. Ռոբերտ Քոչարյան



դեպրեսիայի մեջ չմտցնելու համար: Այս մասին իր աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրություններից հետո իր անելիքներին:

«5 հազար զոհ պատերազմից, մոտ 5 հազար զոհ այս համաճարակից. Անցած տարի ռեկորդային թվով զոհեր ենք ունեցել ավտովթարներից: Այս իշխանությունն ուղղակի մահ է բերում ամեն քայլափոխի: Ամեն ինչում ասում են՝ հա, մենք ի՞նչ անենք: Պարզվեց պատերազմում մոդեռատոր են, կովիդի ժամանակ ասելու են՝ հո մենք բժիշկ չենք: Պանդեմիայի դեմ բժիշկը չի պայքարում, պետությունն է պայքարում: Պատերազմը ոչ թե բանակը, այլ պետությունն է վարում իր ողջ ռեսուրսներով:

Հիմա վարչապետը, գերագույն գլխավոր հրամանատարը, գոնե այդպես էր ասում պատերազմի ժամանակ, ինքը Օնիկ Գասպարյանի եւ Ջալալ Հարությունյանի գրասենյակի աշխատո՞ղն է եղել, մոդեռատո՞ր էր, թե ինչ էր: Սա ուղղակի զավեշտ է: Պաշտոնյան, որը պատասխանատու է երկիրը ղեկավարելու համար, ասում է՝ ես մոդեռատոր եմ: Երբ մենք Տավուշում մարտական դիրք ենք գրավել, պարզվում է, որ ինքը կոորդինացնում էր մարտական գործողությունները: Այդպես է լինելու  բոլոր հարցերում. Պատասխանատվությունից փախչող իշխանությունը օր առաջ պետք է զրկվի  իշխանությունից: Իշխանության հիմնական ֆունկցիան որոշում կայացնելը եւ դա իրագործելն է եւ պատասխանատվություն կրել այդ որոշումների հետեւանքների համար: Այն իշխանությունը, որ փախչում է պատասխանատվությունից, ինքն ասում է՝ ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, բայց ես իշխանություն չեմ, իմ հետ հուսյեր մի կապեք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ