21 04 2021

ՌԴ-ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղում զինված հակամարտության դադարեցման հարցում. Պուտին

ՌԴ-ն կարևոր դեր է խաղացել Ղարաբաղում զինված հակամարտության դադարեցման հարցում. Պուտին

Ռուսաստանը միշտ բաց է լայն միջպետական համագործակցության համար: Այս մասին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք հետեւողականորեն կողմ ենք հանդես գալիս հենց ՄԱԿ-ի համաշխարհային գործերում առանցքային դերի ամրապնդմանն ու պահպանմանը, ձգտում ենք աջակցել տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորմանն ու արդեն շատ բան ենք արել Սիրիայում իրավիճակի կայունացման, Լիբիայում քաղաքական երկխոսության հարթման ուղղությամբ:

Ռուսաստանը, ինչպես գիտեք, կարևոր դեր է խաղացել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցվի»,-ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ