20 04 2021

Փաշինյանը չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք․ Գևորգ Գորգիսյան



Ցանկացած գաղափար պետք է հիմնված լինի ինչ-որ հաշվակների վրա։ Վստահ չեմ, որ վարչապետն ունի հաշվարկներ, որ առանց վտանգելու երկրի անվտանգությունը այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ նման քայլի գնալ։ ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Նա չի խորշել նախընտրական շրջանում տալ խոստումներ, հետո ասել՝ դե կներեք, հանգամանքներն այլ են, չենք կարող իրականացնել։ Ես դիտարկում եմ որպես էժանագին քայլ։ Փորձելով դիվիդենտներ քաղել նախընտրական փուլում՝ նա այդ խոստումն է տալիս, որը չի կարող իրականացնել», - ասաց Գորգիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ