01 04 2021

Փաշինյանին առաջարկել եմ Արկադի Տեր Թադեւոսյանին շնորհել Հայաստանի ազգային հերոսի կոչում. Մարուքյան

Փաշինյանին առաջարկել եմ Արկադի Տեր Թադեւոսյանին շնորհել Հայաստանի ազգային հերոսի կոչում. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է գեներալ-մայոր Արկադի Տեր Թադեւոսյանին շնորհել Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Այս մասին Մարուքյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ՝ 2021թ. մարտի 31-ին, կյանքից հեռացավ Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը։ Վստահաբար կարիք չկա ներկայացնելու Արցախյան պատերազմի ընթացքում, ինչպես նաեւ հետագայում մեր հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Կոմանդոսի գործած սխրանքներն ու հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունները։

Ըստ այդմ, վարչապետին առաջարկել եմ Հանրապետության նախագահին դիմել միջնորդությամբ՝ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգեւատրելով նրան Հայրենիքի շքանշանով»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ