15 03 2021

Արտահերթ ընտրություններով ճգնաժամը հաղթահարելը խաբկանք է․ Խոսրով Հարությունյան



Մեր իշխանությունները միտումնավոր անգործությամբ գերիներին դարձել են քաղաքական գործիչ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Չէ՞ որ եռակողմ հայտարարության մեջ պայմանավորվածություն կար՝ բոլորը բոլորի դիմաց։ Առանձնապես մեծ խորաթափանցություն պետք չէ ունենալ՝ ասելու, դու մեր բոլոր գերիներին եք վերադարձնում, մենք՝ ձեր։ Այս ամենը ծրագրի տրամաբանական կոնցեպտի մեջ է, Ադրբեջանի ձեռքին թողնել հաղթաթղթեր, որոնց ազդեցության տակ մենք հետագայում պետք է քայլեր անենք, ճիշտ այնպես, ինչպես բանավոր ըմբռնմամբ Գորիս-Կապան ճանապարհը զիջվեց»,- ընդգծեց Հարությունյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ