13 03 2021

Պարո՛ն վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո․ նախկին դեսպան



Չի կարելի վարկաբեկել մեր դիվանագիտությունը, ասելով, թե մինչև հիմա ոչինչ չի արվել և պետք է զրոյից սկսել, ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ՌԴ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: 

«Ո՛չ, այդպես չէ, պարո՛ն վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո: Մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք, տասնամյակների ու տարիների աշխատանք: Վերջին հաշվով ամեն ինչ կախված է քո թելադրած քաղաքականությունից: Այսօր մեր դիվանագիտությունը չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը միջազգային ատյաններում, նույնիսկ, ինչ-որ առումով, ՄԻՊ-ն է կատարում արտգործնախարարության ֆունկցիաները, Ադրբեջանի ղեկավարների սպառնալիքներին որևէ պատասխան չի տրվում», - նշեց նախկին դիվանագետը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ