11 03 2021

Ի վերջո ո՞վ կհաղթի․ Լիա Իվանյան․ Panorama.am

Ի վերջո ո՞վ կհաղթի․ Լիա Իվանյան․ Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը․

«Ամեն առավոտ արթնանում ենք այն հույսով, որ լրահոսը  կսկսվի  այս հանցավոր վարչախմբի ձերբակալման մասին լուրով։  Ավա՜ղ, անցնում են օրերն ու ամիսները, գնալով ավելի ակնհայտ են  դառնում թուրք-ադրբեջանական  նոտաները, ավելի անպատիժ են  գործում օտարները մեր երկրում։  Իսկ մենք դեռ հրաշքների ենք սպասում։ Բայց գոնե մի  հրաշքից պետք է հրաժարվենք․ այն որ   Նիկոլն ինքնակամ հրաժարական կտա։ Մեծ հաշվով, դա իր փրկությունը կլինի, իսկ իրականում նա պետք կալանվորվի հենց իր աշխատասենյակում։

Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ դրսում   շատերը խաղադրույքեր են դնում մեր երկրում ընթացող իրադարձությունների վրա՝ ի վերջո ո՞վ կհաղթի։ Ժողովրդի ճնշող մեծամասնությունն ամիսներ շարունակ պահանջում է վարչապետի հրաժականը, իսկ նա ասես չի էլ լսում այդ պահանջը։ 

Իսկ Նիկոլի մնալուն կողմ են ընդամենը մի քանի շերտեր․
* այն պաշտոնյանները, որոնք  հիանալի գիտեն, որ նա հեռանալուն պես իրենք կկորցնեն իրենց աշխատանքը
*  աղանդավորներն ու գրանտակերները
* գործակալներն ու լրտեսները
*   չգիտես ինչ խորքերից պեղած կնանիք, որոնց համեմատությամբ ԼՏՊ-ի ԲՏՌ-ները ուսյալ տիկնայք կդիտվեին
* մի շիշ օղին աստված դարձնող տղամարդանման արարածներ
* կան նաև փոքրաթիվ ազնիվ մոլորյալները, որոնք իրական խղճահարություն են առաջացնում
Նիկոլին սատարողների թիվը  մեծ չի, բայց նրանք ակտիվ ու ագրեսիվ են, քանի որ զգում են, որ մեկ էլ մի 100 տարի հետո դարձյալ կգա իրենց ժամանակը։ Ժամանակ, որը Հայաստանը դարձրեց առնվազն տարակուսանք  առաջացնող երկիր։  Կարող են   չէ օտարներն ասել՝ լավ, մի՞թե այնքան թույլ ազգ եք, որ մի հոգին ինչ ուզում՝ անում է։ 

Եթե Հայաստանը պաշտոնապես դիտվեր որպես բռնապետական երկիր, երևի թե շատ արտառոց չէին  լինի վարչախմբի այլանդակությունները,  բայց քանի որ դիրքավորվել  է որպես «ժողովրդավարության բաստիոն», ապա տասնապատիկ նողկալի է տեսնել,  թե այլասերման ինչպիսի օրինակներ կարող է  դրսևորել մեկ անձը կամ ուժը՝ իշխանությունը չկորցնելու  համար։ Հերթական զավեշտը արտահերթ ընտրություններ անցկացնելու իբր մեծ ցանկությունն է։

Միայն  հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ տեղաշարժվող անձը և կամ  ԱԺ տնտեսական մուտքից սողոսկող քաղաքական ուժը ինչպե՞ս է պատկերացնում  իր մասնակցությունը հնարավոր  ընտրություններին։ Արտահերթ ընտրություններ անշուշտ պետք լինեն, բայց առանց Նիկոլի և առանց իմքայլականների։ Նրանց  մասնակցությունն անգամ պետք է արգելվի, ուր մնաց թե ընտրություններն իրենք կազմակերպեն և անցկացնեն։ Չմոռանանք նաև, որ այս երեք տարիներում  նրանք մինչև վերջ մսխել են մարդկային և  ֆինանսական բոլոր ռեսուրսները, և հույսները երևի թե միայն թուրքական կապիտալն է մնացել։ Զարնալի չի լինի, քանի որ առանց այդ էլ  ՀՀ ներկա իշխանություններից թուրքի հոտ է գալիս։

Արտահերթ ընտրություններ կազմակերպելու նրանց  ցանկությունը շատ նման է իրավիճակի, երբ բազմաթիվ հանցանքների մեջ բռնված պեդոֆիլների խումբը  նույն մանկատունը ղեկավարելու  հայտ է ներկայցնում․․․ Հերիք է մարդկանց լրիվ հիմար տեղ դնեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ