15 02 2021

Անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը. Արայիկ Հարությունյան

Անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը. Արայիկ Հարությունյան

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխատանքային կոլեկտիվների հետ: Առողջապահության եւ արդարադատության նախարարությունների աշխատակիցների հետ հանդիպմանը նախագահը անդրադարձել է   պատերազմական եւ հետպատերազմյան ժամանակաշրջանի իրադարձություններին  եւ  խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝  անկախությունը մնում է այն ճանապարհը, որով շարժվելու է Արցախը: Հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախի հանրապետության  անվտանգության համակարգին ավելացել է ռուսական խաղաղապահների գործոնը, որին զուգահեռ շարունակելու են գործել նաեւ սեփական զինված ուժերը: 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ  պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար ու ենթակառուցվածքային հիմնախնդիրների կարգավորման համար մենք պարտավոր ենք համագործակցության որոշակի եզրեր գտնել բոլոր կողմերի հետ՝ միաժամանակ բացառելով ուղղահայաց որեւէ հարաբերություն Ադրբեջանի հետ:

Նախագահը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաբնույթ հարցերին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ