22 01 2021

Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում. Գաբրելյանովի ուսումնասիրությունը

Հայաստանում պահանջում են Փաշինյանի հրաժարականը, Ադրբեջանում՝ գովում. Գաբրելյանովի ուսումնասիրությունը

Երեկ ամբողջ գիշեր մոնիթորինգի ենթարկեցի սոցիալական ցանցերը և զարմանալի եզրակացությունների հանգեցի, իր տելեգրամյան ալիքում գրել է մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը։

«Առաջինը դիտարկումս վերաբերվում է Փաինյանի շուրջ յուրահատուկ իրավիճակին: Ստացվում է, որ Ադրբեջանի օգտատերերի ճնշող մեծամասնությունը, եթե չի գովում ՀՀ վարչապետին, ապա զգուշորեն աջակցում է նրան։ Եթե Նիկոլի մասին կարդար մեկը, ով ընդհանրապես ոչինչ չգիտի պատերազմի, թուրքերի ու հայերի հավերժական հակամարտության մասին, ապա նա հաստատ կորոշեր, որ Փաշինյան ազգանունով քաղաքական գործիչն Ադրբեջանում հարգված մարդկանցից մեկն է:

Երկրորդը վերաբերվում է հայության տրամադրվածությանը: Ռուսաստանի հայերի 90 եւ ավելի տոկոսը կտրականապես պահանջում է Փաշինյանի հրաժարականը, նրա գրեթե բոլորը հակառակորդները Ռուսաստանում աջակցում են Պուտինին եւ թշնամաբար են տրամադրված Նավալնիի նկատմամբ: Փաշինյանին սատարող ՌԴ-ի հայերը վատ են վերաբերվում ռուսներին և նախագահ Պուտինին։

Երրորդը կապված է համացանցի հայկական սեգմենտում տիրող իրավիճակի հետ։ 70 տոկոսը կտրականապես դեմ է Փաշինյանին։ Քննադատությոնից բացի առկա են վիրավորանքներ։ 20 տոկոսը պարզապես ուզում է, որ Փաշինյանը հեռանա առանց արյան ու սկանդալի՝ իր ու ընտանիքի համար անվտանգության երաշխիքներ ստանալով: Մնացած 10 տոկոսը գրեթե դասում է Նիկոլին սրբերի շարքին:

Նման անձանց թվում են միջին տարիքի կանայք, որոնք վատ են վերաբերվում հայ եկեղեցուն եւ Ռուսաստանին:

Ահա մի քանի եզրակացություն՝ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ և որպես մարդ, հայ, և, հատկապես, ՌԴ հայերի համար, ամբողջությամբ անցյալում է։

Ի հեճուկս իշխանությունների ջանքերին՝ վերակենդանացումը չի ստացվում: Երկրորդը՝ հայերի հիմնական զանգվածը թե Հայաստանում, թե Ռուսաստանում պատրաստ են ընդունել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա ունենա Հայաստանը աղետից դուրս բերելու հստակ ծրագիր:

Երրորդը ՝ ադրբեջանական հասարակությունն ուղղակի ատում է Քոչարյանին, ինչը, թեև, իր բացատրությունն ունի»,-գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ