24 12 2020

Ճակատեն և Շիկահող գյուղերում բացակայում է հեռախոսային կապը․ News.am

Ճակատեն և Շիկահող գյուղերում բացակայում է հեռախոսային կապը․ News.am

News.am-ը գրում է․ «Սյունիքի մարզի Ճակատեն եւ Շիկահող գյուղերի բնակիչները զրկված են հեռախոսային կապից։

NEWS.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ասաց, որ կապի աշտարակն ապամոնտաժվում է, այդ պատճառով էլ հեռախոսային կապից բնակիչները զրկված են։

Նա հորդորեց խուճապի չմատնվել՝ նշելով, որ հարցը կկարգավորվի մի քանի օրվա ընթացքում. «Իրականում դա այնքան փոքր հարց է։ Որ հատվածում որ ճանապարհի խնդիրը կա, գերի վերցնելու եւ այլն, այդտեղ հաստատ կապ կա։ Կոնկրետ գյուղերի մեջ կապ չկա։ Կապի այդ աշտարակն ապամոնտաժում են, քանի որ խնդրահարույց տարածքում է գտնվում։ Վիվասել ՄՏՍ-ի կապը չի աշխատում, մյուս կապերը գործում են»։

Նշենք, որ հեռախոսային կապի բացակայության առնչությամբ երկու օր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել Շիկահողի գյուղապետ Նարե Ղազարյանը։

«5-րդ օրն է արդեն՝ Կապան-Շիկահող ճանապարհին չկա հեռախոսակապ, քանի որ Ճակատեն գյուղի ալեհավաքը գտնվում էր «ադրբեջանի տարածքում», հանեցին: Ասեմ ավելին, դա հենց  ճանապարհի ամենավտանգավոր հատվածն է։ Որ գերի ընկնենք, էդ ԱԱԾ-ի զանգն էլ չենք կարողանալու անենք։ Հա, մոռացա ասեմ, ամբողջ 23 կմ-ոց ճանապարհը ընդամենը 2 ռուս զինվորականների հույսին է։ Դե մենք էլ չգիտեմ՝ ում հույսին ենք…,- գրել էր նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ