18 12 2020

Թող Փաշինյանը օրը գա Սյունիք, կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք. Գորիսի քաղաքապետ․ Փաստինֆո

Թող Փաշինյանը օրը գա Սյունիք, կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք. Գորիսի քաղաքապետ․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց: Ինքը մենակ տալիս է…» , -  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը հանձնարարել է Սյունիքի դիրքապահներին՝ հեռանալ դիրքերից, այդ թվում գլխավոր բարձունքներից, որոնք մինչ այդ ապահովում էին Սյունիքի անվտանգությունը։ Ավելին՝ վերջնաժամկետ էր տրվել մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17։00, ինչն առաջացրել էր բնակչության ու համայնքապետերի դժգոհությունը։ Արդեն երկու օր է, ինչ սյունեցիները փակում են Գորիս-Կապան ավտոճանապարհը ու բացատրություն պահանջում իշխանություններից, քանի որ վերջիններիս որոշման արդյունքում վտանգվել է Սյունիքի անվտանգությունը, այլեւս ապահով չի լինելու Գորիս-Կապան երթեւեկությունը։ Ընդ որում, պարզ չէ, թե ինչ փաստաթղթի հիման վրա է Փաշինյանը որոշել ադրբեջանցիներին հանձնել ռազմավարական նշանակության տարածքները, երբ նոյեմբերի 10-ի փաստաթղթում այդ մասին չկա որեւէ հիշատակում։

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման պրոցեսը` Գորիսի քաղաքապետը պատասխանել է, որ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել. «Զինվորը տեղում է, ասեմ ավելին՝ պատրաստ է կռիվ տալով պահի արյունով վաստակած իր հողը, բայց հրաման չեն տալիս: Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը…», - նշել  է Առուշ Առուշանյանը:

Անդրադառնալով երկուշաբթի Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին թեմային` Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանը  կարճ ու կտրուկ էր՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք…

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ