14 12 2020

Մինչ ժողովուրդը կհասներ Հրապարակ՝ Փաշինյանը կառավարությունից դիմել է փախուստի․ Փաստինֆո



Փաստինֆո-ն գրում է․ «Ռազմական դրության մեջ գտնվող, պետության սահմանները վտանգված երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 18։30-ի սահմաններում շտապել է դուրս  գալ կառավարության շենքից՝ չհանդիպելու իր հրաժարականը պահանջող ժողովրդական լայն զանգվածներին։

Նա մեկ տասնյակից ավելի ոստիկանական և պահակային ծառայություն իրականացնող մեքենաների, զինված անվտանգության աշխատակիցների  ուղեկցությամբ շտապել է կառավարական առանձնատուն։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բազմահազարանոց երթի մասնակիցները Արաբկիր վարչական շրջանից երթով շարժվել են դեպի Կենտրոն՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երթի մասնակիցներին իրենց պատուհաններից ողջունել են բնակիչները՝ ծափահարություններով, ինչպես նաեւ վարորդները՝  ձայնային ազդանշաններով։

Ու մինչ ժողովուրդը կհասներ Հանրապետության  հրապարակ՝ Նիկոլ կառավարությունից դիմել է փախուստի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ