07 12 2020

Ապագա կառավարության կազմի թեզիսները․ Ստեփան Դանիելյան

Ապագա կառավարության կազմի թեզիսները․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Ապագա կառավարության կազմի թեզիսները

- Հայաստանում այլեւս քաղաքականությամբ չպետք է զբաղվեն քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ, պետք է գա նոր թիմ, որը բաղկացած կլինի նոր մարդկանցից, քաղաքականությամբ չարատավորվածներից։

- Բանակը պարտություն է կրել, բանակաշինությամբ պետք է զբաղվեն բանակի հետ կապ չունեցած մարդիկ, մաքուր կենսագրությամբ։ Ցանկալի կլինի մաքուր կենսագրություն ունեցող իրավապաշտպանները։

- Մեր գիտությունը տապալվել է, դրա համար գիտությամբ պետք է զբաղվեն գիտության հետ կապ չունեցող ու այդ պարտության բեռը չկիսող մարդիկ։ Ցանկալի կլինի արտասահմանից եկած։

- Մենք պարտվել ենք մշակույթի ոլորտում, մշակույթով ու կրթությամբ պետք է զբաղվեն մշակույթի ու կրթության հետ կապ չունեցող մարդիկ, ցանկալի է երիտասարդներ, որոնք իրենց մշակույթով ու կրթությամբ չեն արատավորել։

- Տնտեսությունը պետք է վստահել տնային տնտեսուհիներին՝ հարկահավաքության լավագույն մասնագետներին, որոնք ամենաարդար ձեւով կբաշխեն ժողովրդից թալանած ետ բերած փողերը։

- Նոր վարչապետը պետք է լինի նոր դեմք, որն առհասարակ ոչնչով չի զբաղվել ու իրեն չի արատավորել կառավարման փորձով։ Ցանկալի կլինի, որ լինի նորագույն սերնդից ու մերժի բոլորին»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ