12 11 2020

Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

Ռուս խաղաղապահները մտան Ստեփանակերտ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների առաջատար ստորաբաժանումները անցել են Ղարաբաղում իրենց առջև դրած խնդիրների կատարմանը: Ինչ է հայտնի այս պահին`

-Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքի հատվածքում տեղադրվել է 10 դիտակետ:

- Լաչինի միջանցքը և Լաչինի ճանապարհի մի հատվածը վերցված են վերահսկողության տակ, տեղադրվել է 6 ժամանակավոր դիտակետ:

-Խաղաղապահ գումարտակը մտել է Ստեփանակերտ:

-Առաջատար ստորաբաժանումներն անցել են "Հարավ" պատասխանատվության գոտում 4 դիտակետի տեղադրմանը:

-Կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

- Մեկ օրում Հայաստան է ժամանել 372 զինծառայող, բերվել 53 միավոր տեխնիկա: Ընդհանուր առմամբ` երկրում է 817 զինծառայող և 119 միավոր տեխնիկա, այդ թվում` 8 ուղղաթիռ:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ