09 11 2020

Իսկ դրանց ու դրանց տերերին նախազգուշացում՝ դուք սա չեք մարսելու. Արսեն Բաբայան

Իսկ դրանց ու դրանց տերերին նախազգուշացում՝ դուք սա չեք մարսելու. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչ Արթուր Վանեցյանն ու նրա ղեկավարած ջոկատը (Արցախում մեզ ասում էին Վանեցյանի սպեցը) ռազմաճակատում թշնամուն էր հետ մղում, ներքին թուրքը զբաղված է լկտի ստերով բանակին թիկունքից հարվածելով ու ազգին պառակտելով:

Երկու օր առաջ ստիպված էինք հերքել ադրբեջանական քարոզչամիջոցների տարածած կեղծիքը, թե իբր շարքից հանել են «Հայրենիք» զորախումբը, հիմա ստիպված ենք նույնն անել ներքին թշնամու պարագայում, որը միտումնավոր կերպով պարտվողական տրամադրություն ու կեղծիք  է տարածում:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հորդորում եմ զբաղվել պառակտիչներով ու ֆեյքային հարձակումներ կազմակերպողներով: Իսկ դրանց ու դրանց տերերին նախազգուշացում՝ դուք սա չեք մարսելու, որովհետև մինչ ՏՂԵՐՔԸ սահման են պահում, կենաց-մահու կռիվ տալով, դուք շակալություն եք անում՝ հորինված ստեր տարածելով:
Տղա եղեք:
#Հաղթելու_ենք»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ