15 10 2020

Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, մեր պաշտպանության ներքո՞ է գտնվում, թե՞ ոչ․ Սոլովյով



«Ես իսկապես լավ չեմ հասկանում, ՀԱՊԿ-ն ի՞նչ է իրենից ներկայացնում: Հայաստանը, որը մեր դաշնակիցն է, մեր պաշտպանության ներքո՞ է գտնվում, թե՞ ոչ: Ադրբեջանի Զինված ուժերն ուղիղ խոստովանում են Հայաստանի տարածքին հասցրած հարվածի մասին: Այսինքն՝ նրանք կարծում են, որ կարող են թիրախավորել մեր դաշնակցի տարածքը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։ «Այնտեղ գործում են արտասահմանյան տեռորիստական կազմակերպուըթյունների անդամներ, որոնց մենք Սիրիայում ոչնչացնում ենք, հիմա պարզվում է՝ մեր սահմաններից 80 կիլոմետր են հեռու։ Նրանք հանդգնում են հարված հասցնել մեր դաշնակցի տարածքին։ Դա ուղիղ մարտահրավեր է Ռուսաստանին, ուղիղ ապտակ է Ռուսաստանին»,- ասել է Սոլովյովը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ