07 10 2020

Իլհամ Ալիևը ցանկանում է ընդլայնել ԼՂ կարգավորման մասնակիցների թիվը

Իլհամ Ալիևը ցանկանում է ընդլայնել ԼՂ կարգավորման մասնակիցների թիվը

Ղարաբաղում հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվի ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, այլ նաեւ այլ երկրներ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է РИА Новости-ն։

«Եթե խոսենք խաղաղության մասին, ապա առաջին հերթին ես դա տեսնում եմ որպես քաղաքական կարգավորում, որը կլիներ համապարփակ, որը կլիներ երկարաժամկետ, հավերժ` աշխարհի առաջատար երկրների լուրջ երաշխիքներով: Այն երկրները, որոնք ընդունելի կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար: Չեմ բացառում, որ այդ երկրների կազմը կարող է տարբեր լինել, քան Մինսկի խմբի կազմն է այսօր»,- ասել է Ալիեւը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ