04 04 2020

ԱՄՆ-ն կդադարեցնի անհատական պաշտպանության միջոցների արտահանումը. «Ամերիկայի Ձայնը»

ԱՄՆ-ն կդադարեցնի անհատական պաշտպանության միջոցների արտահանումը. «Ամերիկայի Ձայնը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով կարգադրվում է դադարեցնել N-95 բժշկական ռեսպիրատորների և անհատական պաշտպանության այլ միջոցների արտահանումը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»-ը:

Իր հայտարարության մեջ Թրամփը նշել է, որ այս հրամանագիրը «ևս մեկ քայլ է գաղտնի պաշարների ստեղծման, գների բարձրացման և խիստ անհարժեշտ անհատական պաշտպանության միջոցների վնասակար արտահանման ճանապարհով շահարկումների դեմ մեր շարունակվող պայքարում»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ