02 04 2020

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ․ ՀՀ վարչապետ



Ես ուզում եմ Արցախի ժողովրդին, մեզ՝ բոլորիս, շնորհավորել ընտրությունների առիթով: Ապրիլի 2-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները:

Վարչապետի խոսքերով, խոսուն փաստ է այն, որ Արայիկ Հարությունյանին մի քանի հարյուր ձայն չի հերիքել հենց առաջին փուլով ընտրվելու համար, խոսուն է նաև ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը։

«Բավականին խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: Ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի լուծման և տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»,-ասաց վարչապետը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ