31 03 2020

Շտաբը գրանցել է մի շարք խախտումներ. Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Շտաբը գրանցել է մի շարք խախտումներ. Վիտալի Բալասանյանի գրասենյակ

News.am-ը գրում է․ «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբը ընտրատեղամասերում գրանցել է մի շարք խախտումներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Վիտալի Բալասանյանի գրասենյակից։

«Հստակ թիվ այս ժամին դեռեւս հնարավոր չէ ներկայացնել։ Վիտալի Բալասանյանի վստահված անձինք մնացել են ընտրատեղամասերում, մասնակցում են հաշվարկի գործընթացին։ Ընտրության արդյունքներից հետո մենք այդ խախտումներն անպայման կհրապարակենք»,- ասաց Բալասանյանի մամուլի խոսնակը։

Նա նշեց, որ խախտումներից են եղել, օրինակ՝ քվեաթերթիկների լուսանկարելը, միաժամանակ երկուսով խցիկում գտնվելը եւ այլն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ