31 03 2020

Ամեն ինչի մասին խոսեքից, բացի գումարից ու ժամկետից․ Պատգամավորը՝ նախարարին



«Պարոն նախարար, դուք խոսեցիք բազմաթիվ հարցերի շուրջ, բայց ոչ մի խոսք չասացիք, թե պետբյուջեից ինչ ռեսուրս է նախատեսվում և ժամկետների մասին չասացիք, թե երբ եք նախատեսում իրականացնել՝ հենց վա՞ղը, թե՞ տեխնիկական լուծումները երկու-երեք ամիս կպահանջեն։ Եթե այդպես է, մենք ուշացած կլինենք արդեն։ Մենք չգիտենք՝ ով է իրականացնելու, ինչ ժամկետներում և ինչպես»,- խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիզարյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար քաղաքացիների հեռախոսազրույցները ձայնագրելու նախագծին։

«Ես խոսել եմ տելեկոմի լրջագույն մասնագետների հետ, նրանք ասում են, որ այս ծրագրով հնարչավոր չէ քաղաքացիների համար հստակ տեղորոշում իրականացնել»,- հավելեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ