27 03 2020

Վերացնել եկամտային հարկը վերադարձնելու առավելագույն շեմը. հայտարարություն

Վերացնել եկամտային հարկը վերադարձնելու առավելագույն շեմը. հայտարարություն

«Մեկ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մի շարք առաջարկնելով է հանդես եկել:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի տարածման հետեւանքով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, կարեւորելով կենսագործունեության տարբեր ոլորտներին թիրախավորված եւ հասցեական պետական աջակցության ցուցաբերումը, անհրաժեշտ համարելով տնտեսավարող սուբյեկտների տնտեսական գործունեության կայունության եւ անընդհատության ապահովումը.

«Մեկ Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում կատարել հետեւյալ հավելյալ միջոցառումները.

1.            Ընդունել ՀՀ կառավարության որոշում վարձակալության հանձնված պետական եւ համայնքային սեփականություն համարվող գույքի եւ հողերի դիմաց առաջիկա վեց ամիսների համար վարձավճարները չեղարկելու մասին;

2.            Վարձատուների կողմից վարձակալության հանձնված մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների չեղարկում առաջիկա երեք ամիսների համար` մինչեւ տարեվերջ վարձավճարերից գանձվող եկամտային հարկից ազատման պայմանով:

3. Վերացնել անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտային հարկը վերադարձնելու առավելագույն շեմը՝ վերադառնալով Օրենքի նախնական կարգավորման տարբերակին;

4. Պետական եւ համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից հատկացնել բազմաֆունկցիոնալ շինությունների կառուցման համար հողատարածքներ, մշակել ճարտարապետական-շինարարական նախագծեր՝ դրանք փաթեթով կառուցապատողներին մատչելի գներով վաճառելու համար;

5.Նշված հողատարածքների համար պետության միջոցներով ապահովել կոմունիկացիոն ցանցի ձեւավորումը. ճանապարհներ, էլեկտրաէներգիա, գազ, ջուր, կոյուղի։

Նշված միջոցառումների արդյունավետ եւ հաշվարկված իրականացումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտա մի կողմից պահպանել անշարժ գույքի շուկան, իսկ մյուս կողմից բարենպաստ պայմաններ կստեղծի հետհամաճարակային տնտեսությունը արագ վերականգնելու համար։

Առողջություն եւ համբերություն բոլորիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ