26 03 2020

Խաչատուրովը չի ներկայացել Ապրիլյան հանձնաժողովին. «Հրապարակ»

Խաչատուրովը չի ներկայացել Ապրիլյան հանձնաժողովին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ գրել էին,  «հարցաքննության» ծանուցագիր էր ուղարկել ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։

Մենք տեղեկացանք, որ նշանակված նիստը երեկ էր, սակայն Խաչատուրովը չի ներկայացել նիստին, փոխարենը մեզ ասացին, որ ուշագրավ պարզաբանում է ուղարկել, թե ինչու է հրաժարվում մասնակցել, թե ինչ բովանդակությամբ, մեզ առայժմ ճշտել չի հաջողվել:

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որևէ մեկնաբանություն տալ: Այդուհանդերձ, հանձնաժողովի մեր աղբյուրը փոխանցեց, որ ստացած նամակը առաջիկայում կհրապարակեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ