26  03  2020

Հայաստանում մեկ բանն է, որ հաստատ չկա՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Արա Վարդանյան

Հայաստանում մեկ բանն է, որ հաստատ չկա՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ըստ գործող իշխանության՝ Հայաստանում չկա.

1. Օրավարձով աշխատող,
2. Կոռուպցիա,
3. Զանգովի արդարադատություն,
4. Անկախ Սահմանադրական դատարան,
5. Դատավոր, որ կարա չանի վարչապետի ասածը.

Եվ ևս շատ այլ բաներ։ Բայց իրականության մեջ Հայաստանում մեկ բանն է, որ հաստատ չկա՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ։

***

Թույլ տվեք ես ձեզ բացատրեմ, թե ինչու է վարչապետը ասում, որ օրավարձով աշխատող չկա։ Սա մեկ հոգու աշխատանքի հանճար չէ, այլ մի ամբողջ պետական ապարատի։

Սա հասկանալու համար վերհիշենք մարտի 16-ից ապրիլի 16-ը արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ կառավարության նիստն, որն իրոք որ, լի էր զավեշտներով:
Անդրադառնամ դրանց հերթով, կարգով: Նիստի մեխն այն էր, որ չնայած բուն դիսկուրսն ընթանում էր առողջապահության և արտգործնախարության մակարդակով, սակայն, ըստ վարչապետի, թեմայի շուրջ իրական լուծում կարողացավ տալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ի ուրախություն հանրության, կառավարությունում կային սթափ դատողներ, ովքեր ընդդիմացան ու պարոն Դավթյանի առաջարկը չանցավ:

Ու այս ամենի մեջ, իհարկե, քաղաքացիների աչքից վրիպեցին բազմաթիվ ծանրակշիռ հանգամանքներ: Նախ, վարչապետն իր բացման խոսքում նշեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետի հետ: Երբ մենք խոսում ենք հայ-ռուսական աննախադեպ հարաբերությունների մասին, սակայն ՀՀ վարչապետի զրուցակիցը ոչ թե ՌԴ նախագահն է, այլ վարչապետը, սա խոսում է հայ-ռուսական հարաբերույթյունների մակարդակի իջեցման մասին: Եթե ռուսական կողմի պատասխանատուն վարչապետն էր, ապա հայկական կողմից կապի պետք է դուրս գար պարետ, փոխվարչապետ Ավինյանը, այլապես Փաշինյանի զրուցակիցը պետք է Պուտինը լիներ: Ինչևէ, մի կողմ թողնենք հայ-ռուսական հարաբերություններն ու վերադառնանք հայկական իրականություն:

Հատուկ ուշադրության է արժանի պարոն Մնացականյանի պնդումն առ այն, որ տոտալ իզոլացման կարիք կա և վարակի մուտքը պետք է կանխել Հայաստան, իսկ զավեշտը կայանում էր նրանում, որ դրա իրական, թե՛ տնտեսական, թե՛ ներկայումս ապրանքափոխադրումների կարևորության ու աշխարհից չինքնամեկուսանալու թեզն էլ պարոն Թորոսյանն էր առաջ տանում: Տպավորություն էր, որ նախարարները շփոթել են իրենց առաքելություններն ու հաստիքները: Դե իսկ պարոն Խաչատրյանը, ով այն իրական պատասխանատուն է, ով պետք է գնահատեր ու իր ծանրակշիռ խոսքն ասեր հնարավոր զարգացումների իրական տնտեսական հետևանքների վերաբերյալ` առաջնորդվելով Դալայ Լամայի այն մոտեցմամբ, որ խոսելիս ոչ մի նոր բան չենք սովորում, իսկ երբ լսում են, նոր բան ենք, սովորում, նախընտրեց լռել:

Իսկ այն վրիպակը, որ պարոն Մնացականյանը շատ հաճախակի է թույլ տալիս կառավարության նիստերին՝ պարոն Ավինյանին վարչապետ անվանելով, հավանաբար օրինաչափություն է դարձել:

Թերևս կառավարության նիստի ընթացքում հնչեցին «հասկանում եմ, որ տոտալ սահմանափակման դեպքում սահմանային անցակետերում հեշտ կլինի կազմակերպել աշխատանքը, սակայն հետո դժվար կլինի տնտեսության համար» և «տոտալ սահմանափակման արդյունքում ՀՀ ավիափոխադրողներն առհասարակ չեն գա» թեզերը, որոնք փրկողակ հանդիսացան տոտալ սահմանափակման կողմնակիցներին հակադարձելու համար, սակայն պարզ է, որ ամբողջական իզոլացման պատճառը մեկն էր՝ խուսափել հավելյալ աշխատանք կատարելուց, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում պետականամետ ու պատրիոտ քաղաքական գործչի կերպարի մեջ:

Հ.Գ. Սույն «թեժ» քննարկման ընթացքում, որպես թեմայի գիտակներ, կարծիքներով կամ լուծումներով հանդես եկան նաև տարածքային կառավարման և բնապահպանության նախարարները, գլխավոր դատախազը, ՀՔԾ ղեկավարը, դե իսկ սփյուռքի հանձնակատարի հարցերն էլ, ինչպես հասկացանք նաև վերջինիս ասուլիսից, այդպես էլ անպատասխան մնացին:

Այն, որ կառավարության որոշ ներկայացուցիչներ ինֆանտիլիզմով են տառապում, կարծես թե, նորություն չէր, սակայն նման դեպքերում է հստակ երևում պետական ապարատի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Իսկ մենք զարմանում ենք վարչապետի արտահայտած մեկ մտքի վրա։ Ասա՝ ով են աշխատողներդ, ասեմ՝ ով ես դու...

Հ․Գ․ Ըսենց որ շարունակի, մյուս ելույթում կասի, որ Հայաստանում մարդ էլ չկա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ