26 03 2020

Պատրաստ եմ ամեն օր 2 ժամ անհատական հանդիպումներ կազմակերպել, ձեզ հուզող հարցերին պատասխանել. Վիտալի Բալասանյան

Պատրաստ եմ ամեն օր 2 ժամ անհատական հանդիպումներ կազմակերպել, ձեզ հուզող հարցերին պատասխանել. Վիտալի Բալասանյան

Հարգելի արցախցիներ։ Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, ես չեղարկեցի զանգվածային հանդիպումները, անձամբ չայցելեցի բոլոր համայնքները: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից։

«Ինձ համար կարևորը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն են: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ես պատրաստ եմ ամեն օր, ժամը 10:00-12:00, մեր կենտրոնական նախընտրական շտաբում անհատական հանդիպումներ կազմակերպել ձեզ հետ, քննարկել առկա խնդիրները և պատասխանել բոլոր հուզող հարցերին: Ձեր հարցերը կարող եք նաև ուղղել ֆեյսբուքյան մեր էջին կամ զանգահարել Թեժ գիծ՝ 047 20 45 00 հեռախոսահամարին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ