26  03  2020

Կարանտինը հոգնեցնում է․ Նախագահները կոչ են անում վերադառնալ բնականոն կյանքի․ մամուլ

Կարանտինը հոգնեցնում է․ Նախագահները կոչ են անում վերադառնալ բնականոն կյանքի․ մամուլ

Կորոնավիրուսը ստեղծել է տնտեսական լրջագույն խնդիրներ ամբողջ աշխարհում, իսկ տնտեսական խնդիրները լուծել հնարավոր է ոչ թե տանը կարանտինում գտնվելով կամ արտակարգ դրությամբ, այլ ընդհակառակը՝ աշխատանքով։ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, օրինակ, նահանգապետերին կոչ է արել չեղարկել կարանտինը, բրազիլացիներին հորդորել է վերադառնալ աշխատանքի։ Այս մասին գրում է New York Times-ը։  

Հիշեցնենք, որ մարտի 26-ի տվյալներով, Բրազիլիայում վարակվածների թիվը 2,554 է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ, ըստ Daily Mailպարբերականի, հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումները կարող են մարդկանց ընկճախտի հասցնել ու դառնալ ինքնասպանությունների պատճառ, և այդ դեպքում գրիպից ավելի քիչ մարդ կմահանա, քան ընկճախտից։

ԱՄն նախագահը նաև հայտարարել է, որ արդեն երեք շաբաթից կարող է կարանտինը փոխվել, որովհետև ամերիկյան տնտեսությունը կարող է քայքայվել կարանտինի պատճառով։

Նշենք, որ ԱՄՆ-ում վարակվածների թիվը 69,194 է, որը երրորդ ցուցանիշն է աշխարհում Չինաստանից և Իտալիայից հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ