26  03  2020

Աշխարհում պանդեմիա է, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է. Շարմազանով

Աշխարհում պանդեմիա է, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհում պանդեմիա է, իսկ իշխանության ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Ով ինչից խոսում է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սահմանադրական հանրաքվեից է խոսում՝ մուննաթ գալով պատգամավորների վրա։

Հիմա ԱԺ ամբիոնից ժողովրդահաճո պոպուլիստական թեզեր հնչեցնելու ժամանակը չէ։

Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել, իսկ էս մարդու ուշքն ու միտքը հանրաքվեն է։

Հ.Գ. Քանի դեռ ուշ չէ, հայտարարի 2020թ-ի հանրաքվեն չեղարկելու մասին։

Հայաստանի մարտահրավերը մի կողմից կորոնավիրուսի համաճարակն է, իսկ մյուս կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքը։

Դժվա՞ր է սա հասկանալը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ