25 03 2020

Քաղաքական «դեժա վյու». 2008-ից մինչև 2020. ինչպե՞ս կավարտվի «կինոն» այս անգամ. Անդրանիկ Թևանյան

Քաղաքական «դեժա վյու». 2008-ից մինչև 2020. ինչպե՞ս կավարտվի «կինոն» այս անգամ. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Նաև՝ ֆարսի ձևով կրկնվելու։ Ձևափոխված ու գռեհիկ ձևով կրկնվելու։

2008թ.։ Մարտ։ Գլխավոր գործող անձ՝ Նիկոլ Փաշինյան։ Կոչ՝ հավաքվել։ Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, թե բա հավատացեք, որ ոչ մի զոհ չի պահանջվելու՝ էն մարդուց բացի։ Մանիպուլյացիա, ատելության քարոզ և իշխանությունը զավթելու փորձ։ 10 զոհ և 200–ից ավելի վիրավոր։ Խանութների թալան (Սամվել Ալեքսանյանի խանութը ներառյալ)։ Արտակարգ դրություն։ Զրահատեխնիկա Երևանում։ Գլխավոր գործող անձի փախուստ։

2020թ.։ Մարտ։ Գլխավոր գործող անձ՝ Նիկոլ Փաշինյան։ Կոչ՝ հավաքվել։ Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնել, թե բա հավատացեք, որ կորոնավիրուսը վտանգավոր չէ («Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»)։ Մանիպուլյացիա, ատելության քարոզ և իշխանությունն ամբողջությամբ զավթելու փորձ։ Մահեր դեռ չկան (ասում են, որ կա ծայրահեղ ծանր հիվանդ)։ Վարակվածների թիվը 265 է։ Խանութների թալան (մարդիկ կրկին հարձակվել են Սամվել Ալեքսանյանի խանութի վրա սեփական փողերով «թալանելու» և ուտելիքը «սրբելու» համար)։ Արտակարգ դրություն։ Զրահատեխնիկա Երևանում։

Մնացածը շարունակելի...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ