23  03  2020

Տիգրան Սարգսյանը պաշտոն է ստացել

Տիգրան Սարգսյանը պաշտոն է ստացել

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։  Այս մասին տեղեկացանք բանկի լրատվական ծառայությունից։

Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ․ եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ․՝  ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ․՝ ՀՀ ԿԲ նախագահ։

Եվրասիական զարգացման բանկը ֆինանսական կազմակերպերպություն է, որը հիմնադրել են ՌԴ-ն ու Ղազախստանը՝ 2006թ․ հունվարին։ Կազմակերպության նպատակը մասնակից պետություններում շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին ու փոխադարձ առևտրա- տնտեսական կապերի զարգացմանն աջակցությունն է։ Կազմակերպության կանոնադրական կապիտալը 7 միլիարդ ԱՄՆ դոլար է։ Եվրասիական զարգացման բանկի մասնակից պետություններ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, ՌԴ-ն և Տաջիկստանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ