20 03 2020

2019-ին ՊԵԿ նախագահը պարգևատրվել է 17․8 մլն դրամով, 1-ին տեղակալը՝ 14 միլիոնով

2019-ին ՊԵԿ նախագահը պարգևատրվել է 17․8 մլն դրամով, 1-ին տեղակալը՝ 14 միլիոնով

Tert.am-ը գրում է․ «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5 մլրդ 598 մլն 364 հազար դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նախորդ տարի ստացել է 17 մլն 868 հազար դրամի կամ մոտ 38 հազար դոլարի պարգևավճար։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան պարգևատրվել է 14 մլն դրամի կամ մոտ 30 հազար դոլարի չափով, իսկ ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյան՝ 13 մլն 129 հազար դրամի կամ մոտ 28 հազար դոլարի չափով։

ՊԵԿ նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանին, Միքայել Փաշայանին և Արթուր Մանուկյանին տրվել են 12․9, 12․2 և 12 մլն դրամի պարգևավճար, իսկ Էդվարդ Հովհաննիսյանին՝ 7 մլն 543 հազար դրամի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ