18 03 2020

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ․ Նիկոլ Փաշինյան

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եվ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաև այսպիսի ռիսկեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ